Շախմատի Հայաստանի չեմպիոնների եւ մեդալակիրների պարգեւատրությունը (ֆոտո)

18:28   24 հունվարի, 2022

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ շախմատի Հայաստանի չեմպիոնների եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ից 23-ն անցկացված շախմատի Հայաստանի առաջնությունում տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է մինչեւ 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն, արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը: 

Հայաստանի նորընծա չեմպիոնը 11-ը հնարավորից 8 միավորով է վաստակել: Լրացուցիչ միավորներով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը երրորդն է:

Մրցաշարային դրությունը. Մանուել Պետրոյսան՝ 8 միավոր, Հայկ Մ. Մարտիրոսյան՝ 7,5, Շանթ Սարգսյան՝ 7,5, Սամվեր Տեր-Սահակյան՝ 6,5, Հովհաննես Գաբուզյան՝ 6, Տիգրան Հարությունյան՝ 5,5, Մամիկոն Գարիբյան՝ 5, Արման Փաշիկյան՝5,  Արման Միքայելյան՝ 4, Դավիթ Շահինյան՝ 4, Տիգրան Լ. Պետրոսյան՝ 3,5, Զավեն Անդրեասյան՝ 3,5:

Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճեց Մարիամ Մկրտչյանը: Երիտասարդ շախմատիստուհին 9 հնարավորից վաստակեց 7:

2021 թվականի Հայաստանի չեմպիոն Սուսաննա Գաբոյանը 6,5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Մարիա Գեւորգյանը 6 միավորով երրորդն է:

Մրցաշարային դրությունը. Մարիամ Մկրտչյան՝ 7 միավոր, Սուսաննա Գաբոյան՝ 6.5, Մարիա Գեւորգյան՝ 6, Աստղիկ Հակոբյան՝ 4,5 Նարինե Գասպարյան՝ 4,5, Վերոնիկա Խաչատրյան՝ 4, Մարիամ Ավետիսյան՝ 3,5, Նարե Առաքելյան՝ 3,5, Ասյա Եդիգարյան՝ 3, Աննա Խաչատրյան՝ 2,5:

Տղամարդկանց Հայաստանի չեմպիոնը պարգեւատրվեց 2 միլիոն դրամով, երկրորդ տեղը՝ 1 միլիոն 200 հազար դրամով, երրորդ տեղը՝ 800 հազար դրամով։

Կանանց Հայաստանի չեմպիոնը պարգեւատրվեց 500 հազար դրամով, երկրորդ տեղ՝ 300 հազար դրամ, երրորդ տեղ՝ 200 հազար դրամ։

Մանուել Պետրոսյանը եւ Մարիամ Մկրտչյանը կհամալրեն Հայաստանի հավաքականները։ Ըստ ֆեդերացիայի կանոնադրության, հավաքականների անդամներ կդառնան նաեւ երկրորդ տեղը գրաված շախմատիստները։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։