«Փյունիկի» մոլդովացի նորեկը

11:50   24 հունվարի, 2022

«Փյունիկին» է միացել 28-ամյա մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Մոլդովացի ֆուտբոլիստի նախորդ թիմը եղել է Քիշինևի «Զիմբրուն»:

Կոչուկը նախկինում հանդես է եկել նաև «Դաչիայում», «Ժիլինայում», «Սաբայիլ», «Սաբախ» և «Կեշլյա» թիմերում: 

Եվգենի Կոչուկը Մոլդովայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, անցկացրել է 27 խաղ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։