Ռամոս․ Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ խաղացի ՊՍԺ-ի մեկնարկային կազմում եւ գոլ խփեցի

10:54   24 հունվարի, 2022

ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է «Ռեյմսի» նկատմամբ 4։0 հաշվով հաղթանակն Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի խաղում։ Նա առաջին անգամ գոլի հեղինակ է դարձել փարիզյան ակումբում։

«Ես շատ ուրախ եմ, որ մենք հաղթեցինք, ես առաջին անգամ խաղացի մեկնարկային կազմում եւ գոլ խփեցի։ Ծանր աշխատանքի արդյունքը միշտ էլ երեւում է։ Երջանիկ եմ, որ կարողացա 90 րոպե խաղալ։ Հույս ունեմ, որ առաջիկայում գոլեր շատ կլինեն։

Կարեւոր է ֆիզիկական վիճակի բարելավումը, որպեսզի կարողանամ այս թիմին տալ իմ լավագույն տարբերակը, հատկապես, երբ սկսվում է մրցաշրջանի լավագույն հատվածը՝ առաջնության, Չեմպիոնների լիգայի եւ գավաթի խաղարկության վճռական փուլերը։

Սկզբում բարդ էր ՊՍԺ-ում այդքան տարի «Ռեալում» անցկացնելուց հետո, բայց ես գտա հավասարակշռություն, հիմա հոգեբանական տեսանկյունից ամեն ինչ կարգին է»,- Սերխիո Ռամոսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Անցած ամռանը ՊՍԺ-ին միանալուց հետո Ռամոսը արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 4 հանդիպման՝ անցկացնելով 193 րոպե։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։