Թալանել են Քարիմ Բենզեմայի առանձնատունը

09:55   24 հունվարի, 2022

Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Քարիմ Բենզեմայի առանձնատունը Իսպանիայի մայրաքաղաքում թալանել են մինչ նա մասնակցել է «Էլչեի» դեմ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է 20minutes-ը։

Կողոպտիչները տուն են մտել այգու կողմից։ Այդ պահին ոչ ոք տանը չի եղել։ Վնասի մասին տվյալներ դեռ չկան։

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Էլչե» հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2։2։ Բենզեման չէր կարողացել արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։

Բենզեմայի տունը թալանել էին նաեւ 2019 թվականի փետրվարին, երբ նա մասնակցել էր «Բարսելոնայի» դեմ խաղին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։