Աֆրիկյան ազգերի գավաթ․ Բուրկինա Ֆասոն դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

23:17   23 հունվարի, 2022

Կամերունում անցկացվող ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում մեկնարկեց փլեյ-օֆֆը։ Բուրկինա Ֆասոյի հավաքականը 1/8 եզրափակիչում մրցեց Գաբոնի հավաքականի հետ եւ առավելության հասավ հետխաղային 11 մետրանոցներով։

Խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացեց Բուրկինա Ֆասոյի թիմի եւ անգլիական «Աստոն Վիլայի» հարձակվող Բերտրան Տրաորեն։

Գաբոնի թիմը 67-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով։

Ավելացված առաջին րոպեին Բուրկինա Ֆասոյի թիմի կիսապաշտպան Ադամա Գիրան գրավեց սեփական դարպասը եւ պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում գոլ չգրանցվեց։

Հետխաղային 11 մետրանոցներով Բուրկինա Ֆասոն հաղթեց 7։6 հաշվով։

Բուրկինա Ֆասոյի մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի Նիգերիա - Թունիս զույգի հաղթողը։

Աֆրիկյան ազգերի գավաթ, 1/8 եզրափակիչ

Բուրկինա Ֆասո - Գաբոն՝ 1։1, 11մ՝ 7։6 (հիմնական ժամանակ՝ 1։1), (տեսանյութ)

Բերտրան Տրաորե, 28 – Ադամա Գիրա, 90+1

Չիրացրած 11մ՝ Բերտրան Տրաորե, 18

Հեռացում՝ Սիդնե Օբիսա (Գաբոն) 67

Նիգերիա - Թունիս՝ 23։00-ին (Երեւանի ժամանակ)

Հունվարի 24

Գվինեա - Գամբիա

Կամերուն - Կոմորյան կղզիներ

Հունվարի 25

Սենեգալ - Կաբո Վերդե

Մարոկկո - Մալավի

Հունվարի 26

Կոտ դ’Իվուար - Եգիպտոս

Մալի - Հասարակածային Գվինեա



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։