«Մանչեսթեր Սիթիի» հաղթարշավը Պրեմիեր լիգայում ընդհատվեց (տեսանյութ)

23:24   22 հունվարի, 2022

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Պրեմիեր լիգայում 12 անընդմեջ հաղթանակից հետո մանչեսթերյան ակումբն առաջին միավորները կորցրեց։

Դաշտի տերերն արդեն 7-րդ րոպեին գրավեցին բրազիլացի Էդերսոնի պաշտպանած դարպասը։ Անգլիացի պաշտպան Կայլ Ուոլքեր-Պիթերսը բացեց հաշիվը։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց 65-րդ րոպեին իսպանացի պաշտպան Էմերիկ Լապորտի խփած գոլի շնորհիվ։

«Մանչեսթեր Սիթին» 57 միավորով առաջին տեղում է եւ 12 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլից», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Սաութհեմփթոնը» 22 խաղից հետո 25 միավորով 12-րդն է։

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։1 (տեսանյութ)

Կայլ Ուոլքեր-Պիթերս, 7 - Էմերիկ Լապորտ, 65



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։