«Ինտերի» կամային հաղթանակը (ֆոտո, վիդեո)

22:56   22 հունվարի, 2022

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Ինտերը» Միլանում ընդունեց «Վենեցիային» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրեը։ 19-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Թոմա Անրին։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց 40-րդ րոպեին իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելայի խփած գոլի շնորհիվ։

Չեմպիոնների հաղթական գոլը 90-րդ րոպեին խփեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։

Առաջին շրջանում «Ինտերը» Վենետիկում հաղթել էր 2։0 հաշվով։

22 խաղից հետո «Ինտերը» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Միլանից»։ «Վենեցիան» 17-րդն է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ինտեր» - «Վենեցիա»՝ 2։1 (տեսանյութ)

Նիկոլո Բարելա, 40, Էդին Ջեկո, 90 - Թոմա Անրի, 19



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։