Միրչա Լուչեսկու. «Շախտյորը» հրաժարվեց Մխիթարյանին վաճառել «Զենիթին»

15:46   11 հոկտեմբերի, 2012

«Շախտյորը» մերժեց «Զենիթի» առաջարկը Հենրիխ Մխիթարյանին վաճառելու վերաբերյալ, հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն:

««Շախտյորը» մերժեց «Զենիթի» առաջարկը Հենրիխ Մխիթարյանին վաճառելու վերաբերյալ: Մենք ամեն ինչ անում ենք նրան թիմում պահելու համար: Ամեն դեպքում յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր գինը: Հենրիխը դեռ շատ երիտասարդ է, նրան հիանալի կարիերա է սպասվում»,- Լուչեսկուի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 11 խաղում խփել է 14 գոլ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.