Նաոմի Օսակա. Անմիջապես կհեռացնեմ Ինստագրամն ու Թվիթերը

18:03   21 հունվարի, 2022

Ճապոնացի Նաոմի Օսական Ավստրալիայի բաց առջանության երրորդ շրջանում ամերիկացի Ամանդա Անիսիմովային պարտվելուց հետո հայտարարել է, որ կհեռացնի սոցիալական ցանցերում իր էջերը։

«Ինձ համար սա միշտ եղել է ընդամենը թենիսի խաղ։ Հարակից աղմուկը միշտ ավելորդ է։ Հիմա առաջինը, ինչ կանեմ՝ անմիջապես կհեռացնեմ Ինստագրամն ու Թվիթերը։ Հիմա ես այնպիսի վիճակում եմ, որ իմ պարտություններն անմիջապես հանգեցնում են աղմկահարույց վերնագրերի։

Բայց վերջին շրջանում աճել են նաեւ այլ աստղային թենիսիստուհիներ։ Եվ դա լավ է թենիսի համար»,- Օսակայի խոսքը մեջբերում է AusOpen-ի մամուլի ծառայությունը։

Օսական չկարողացավ պաշտպանել տիտղոսը։ Նա Ավստրալիայի բաց առաջնության տիտղոսը նվաճել է 2019-ին եւ 2021-ին։ Օսական նաեւ US Open-ի կրկնակի չեմպիոն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։