00:31 21 հունվարի, 2022Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Էլչեին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ լրացուցիչ ժամանակում՝ 2։1։
Հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով։ 102-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն սեփական տուգանային հրապարակի մոտ վերջին հույսի խախտման համար։
1 րոպե անց «Էլչեն» բացեց խաղի հաշիվը։ Աչքի ընկավ իսպանացի պաշտպան Գոնսալու Վերդուն։ 108-րդ րոպեին հյուրերի իսպանացի կիսապաշտպան Իսկոն վերականգնեց հավասարությունը։ 116-րդ րոպեին Արքայական թիմի հաղթական գոլը խփեց բելգիացի հարձակվող Էդեն Ազարը։
«Ռեալը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Էլչե» - «Ռեալ»՝ 1։2 (հիմնական ժամանակ՝ 0։0), (տեսանյութ)
Գոնսալո Վերդու, 103 - Իսկո, 108, Էդեն Ազար, 116
Հեռացում՝ Մարսելո («Ռեալ»), 102, Պերե Միլյա («Էլչե»), 102+2, երկրորդ դեղին քարտ
HAZARD OFF THE BENCH TO TAKE THE LEAD FOR MADRID pic.twitter.com/glS5WlPnjI
— ESPN FC (@ESPNFC) January 20, 2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.