AusOpen. Էմմա Ռադուկանուն չկարողացավ դուրս գալ երրորդ շրջան

15:40   20 հունվարի, 2022

Աշխարհի 18-րդ ռակետ Էմմա Ռադուկանուն չկարողացավ դուրս գալ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ 19-ամյա բրիտանացի թենիսիստուհին մրցեց 98-րդ ռակետ, չեռնոգորիացի Դանկա Կովինիչի հետ եւ պարտություն կրեց 6:4, 4:6, 3:6 հաշվով։

Ռադուկանուն երրորդ անգամ մասնակցեց «Մեծ սաղավարտի» մրցաշարի հիմնական փուլին եւ առաջին անգամ պայքարն ավարտեց առաջին շաբաթում։

Անցած տարվա Ուիմբլդոնի մրցաշարում նա հասել էր 1/8 եզրափակիչ, իսկ ԱՄՆ-ի բաց առաջնությունում նվաճել տիտղոսը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։