15:22 20 հունվարի, 2022Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրել է որոշում Հայաստանում VAR համակարգի ներդրման տեխնիկական մատակարարի վերաբերյալ: Ընտրվել է անգլիական Hawk eye ընկերությունը: VAR համակարգի ներդրման գործընթացը վերահսկելու են ՖԻՖԱ-ի հատուկ մասնագետները, իսկ ուսումնական պարապմունքներն անցկացնելու են Hawk Eye մասնագետները Ռուսաստանից, նաև VAR-ի հրահանգիչներ այլ երկրներից, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
ՀՖՖ-ն ընտրել է VAR-ի կիրառման կենտրոնացված տարբերակը. Լինելու է կենտրոն, որտեղից սպասարկվելու են բոլոր խաղերը:
VAR-ը կարող է միջամտել խաղին միայն եթե կա պարզ կամ ակնհայտ սխալ, կամ անտեսված միջադեպ գլխավոր մրցավարի կողմից: Այդպիսի դեպքերն ընդամենը 4-ն են՝
Գոլի արձանագրում
11 մետրանոց
Ուղիղ կարմիր քարտ
և սխալ իդենտիֆիկացում, երբ, օրինակ մրցավարը սխալմամբ պատժում է ոչ մեղավոր խաղացողի:
Անկախ ամեն ինչից՝ VAR-ի դերը միայն խորհրդատվական է: Վերջնական որոշում կայացնողը միշտ գլխավոր մրցավարն է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է ներդնել VAR համակարգը հայկական ֆուտբոլում՝ սկսած 2022/2023 մրցաշրջանից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.