«Տոտենհեմն» ավելացված ժամանակում 2 գոլ խփեց եւ հաղթեց «Լեսթեր Սիթիին»՝ 3։2 (տեսանյութ)

01:31   20 հունվարի, 2022

Անգլիայի առաջնության 17-րդ տուրից տեղափոխված խաղում «Լեսթեր Սիթին» ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում՝ 2։3։

Հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմից աչքի ընկան զամբիացի հարձակվող Պաթսոն Դաքան եւ անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը։

Առաջին խաղակեսում հյուրերի միակ գոլը խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Հոլանդացի հարձակվող Սթիվեն Բերգվեյնը ավելացված 5-րդ եւ 7-րդ րոպեներին խփած գոլերով կամային հաղթանակ պարգեւեց իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին։

19 խաղից հետո «Տոտենհեմը» 36 միավորով 5-րդն է, «Լեսթեր Սիթին» նույնպես անցկացրել է 19 հանդիպում եւ 10-րդն է՝ 25 միավոր։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 2։3 (տեսանյութ)

Պաթսոն Դաքա, 24, Ջեյմս Մեդիսոն, 76 - Հարի Քեյն, 38, Սթիվեն Բերգվեյն, 90+5, 90+7



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։