Անտոնիո Կոնտե. Շատ տարօրինակ որոշում է, որը չունի բացատրություն

15:12   19 հունվարի, 2022

Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դարձյալ դժգոհել է, որ «Արսենալի» խնդրանքով տեղափոխվել էր Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի հանդիպումը։ Պատճառը «Արսենալում» կորոնավիրուսով վարակվածների, վնասվածքներ ունեցողների եւ Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության մեկնած խաղացողների մեծ թիվն է։ 

«Շատ տարօրինակ որոշում է, որը չունի բացատրություն։ Առաջին անգամ եմ այսպիսի բան տեսնում։ Եթե կա խաղ, այն պետք է անցկացվի։

Երկար տարիներ ֆուտբոլում եմ, բայց առաջին անգամ եմ տեսնում, որ խաղը չանցկացվի մի թիմում վնասվածքներ ունեցողների կամ Աֆրիկյան ազգերի գավաթի մեկնած խաղացողների թվի պատճառով։ Այդ դեպքում, պետք է այլ օրացույց կազմել»,- Կոնտեի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում հնարավոր 22 հանդիպումից անցկացրել է 18-ը եւ 33 միավորով 6-րդն է։ «Արսենալը» 20 խաղում վաստակել է 35 միավոր եւ 5-րդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։