«Բորուսիայի» ղեկավար. Ոչ ոք Էրլինգ Հոլանդին վերջնագիր չի ներկայացնի

14:46   19 հունվարի, 2022

Դորտմունդի «Բորուսիայի» տնօրենների խորհրդի ղեկավար Հանս-Յոախիմ Վատցկեն մեկնաբանել է թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հայտարարությունը, թե գերմանական ակումբի ղեկավարությունը ճնժում է գործադրում իր վրա եւ պահանջում որոշում ընդունել ապագայի վերաբերյալ։

«Հիմարություն է ասելը, թե «Բորուսիան» վերջնագիր կներկայացնի Էրլինգ Հոլանդին։ Ոչ ոք նրան վերջնագիր չի ներկայացնի։ Նրա ապագայի վերաբերյալ որոշման վերջնաժամկետ չկա»,- Վատցկեի խոսքը մեջբերում է ARD-ն։

21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։ Transfermarkt-ը Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։