Ռուսաստանը ցանկանում է Եվրո-2032-ի անցկացման հայտ ներկայացնել

20:53   18 հունվարի, 2022

Ռուսաստանը ցանկանում է 2032 թվականին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն անցկացնելու հայտ ներկայացնել, հաղորդում է Sport-express-ը։ Առայժմ պաշտոնական որոշում չկա։

Եվրո-2024-ը կընդունի Գերմանիան։ Եվրո-2028-ի անցկացման հայտ ներկայացրել են Բուլղարիան, Ռումինիան, Հունաստանն ու Սերբիան համատեղ եւ Թուրքիան։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2018 թվականին 11 քաղաքներում ընդունել է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։