«Լիվերպուլը» 40 միլիոն եվրո կառաջարկի բելգիացի կիսապաշտպանի համար

20:27   18 հունվարի, 2022

Անգլիական «Լիվերպուլը» 40 միլիոն եվրո կառաջարկի «Լեսթեր Սիթիի» եւ Բելգիայի հավաքականի 24-ամյա կենտրոնական կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի համար, որի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Մադրիդի «Ռեալը», հաղորդում է elnacional.cat-ը։

Յուրի Տիլեմանսը 2019-ի ամռանն է «Մոնակոյից» տեղափոխվել «Լեսթեր Սիթի» 45 միլիոն եվրոյի դիմաց։

Ընթացիկ մրցաշրջանում նա անգլիական թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Լեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։ Տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։