Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանն ամուսնացել է (ֆոտո)

00:37   18 հունվարի, 2022

Ծանրամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Կարեն Ավագյանն ամուսնացել է։ Ընտրյալը մասնագիտությամբ բուժքույր Գայանե Անդրեասյանն է։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 15-ին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։ Զույգը նշանադրված էր 2020 թվականից։

Հարսանեկան արարողությանը ներկա են եղել ծանրամարտի հավաքականի բոլոր անդամները։

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 8-ին Մոսկվայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշայինների պայքարում Կարեն Ավագյանը երկամարտի 375 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն։ Հոկտեմբերի 1-ին Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում եւս Կարեն Ավագյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։