Օբամեյանգը սրտի հետ կապված խնդիրների պատճառով Գաբոնի հավաքականից վերադարձել է «Արսենալ»

21:13   17 հունվարի, 2022

Հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը լքել է Գաբոնի հավաքականի ճամբարը։ Թիմը Կամերունում մասնակցում է Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը։ Առաջիկա օրերին 32-ամյա հարձակվողը կվերադառնա Լոնդոնի «Արսենալ», հաղորդում է Sky Sports-ը։

Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիայից հաստատել են, որ Օբամեյանգը կորոնավիրուսով վարակվելուց հետո սրտամկանի հետ կապված խնդիրներ ունի։

Օբամեյանգը կորոնավիրուսի թեստի դրական պատասխան էր ունեցել հունվարի 6-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։