«Բարսելոնան» 20 միլիոն եվրոյով վաճառում է Դեմբելեին

19:03   17 հունվարի, 2022

«Բարսելոնան» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» եւ «Նյուքասլ Յունայթեդին» առաջարկել է այս ամիս 20 միլիոն եվրոյով ձեռք բերել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեին, հաղորդում է Sport.es-ը։

Կատալոնական ակումբը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել 24-ամյա ֆուտբոլիստին, որն ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Դեմբելեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Չավիի գլխավորած թիմի հետ։

Transfermarkt-ը Դեմբելեի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։ Նա 2017-ին Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Բարսելոնա» 135 միլիոն եվրոյի դիմաց։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։