15:26 17 հունվարի, 2022Անգլիական «Լիվերպուլն» ու Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված են անգլիական «Լիդս Յունայթեդի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի ծառայություններով, հաղորդում է El Nacional-ը։
«Լիվերպուլը» պատրաստ է 26-ամյա անգլիացի ֆուտբոլիստի համար առաջարկել 42 միլիոն եվրո։
«Լիդսը» չի ցանկանում վաճառել Ֆիլիպսին անմիջական մրցակիցներին Պրեմիեր լիգայում եւ առաջնային կհամարի «Ռեալի» առաջարկը։
Ֆիլիպսը «Լիդսի» սան է, պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.