Ֆլորենտինո Պերես․ «Ռեալն» աշխարհում ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբն է

09:24   17 հունվարի, 2022

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է ակումբի հաղթանակը Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած եզրափակիչում «Ռեալը» 2։0 հաշվով հաղթել է անցած տարվա տիտղոսակիր Բիլբաոյի «Աթլետիկին» եւ 12-րդ անգամ նվաճել երկրի սուպերգավաթը։

«Այս տիտղոսը շատ մեծ նշանակություն ունի։ Վերջին շրջանում զգալի փոփոխություններ ենք ունեցել, եւ մենք բացում ենք նոր դարաշրջան Անչելոտիի հետ, որը մեզ շատ լավ է ճանաչում։ Մենք փոխել ենք պաշտպանութունը, եւ այն տվեց լավ արդյունքներ։ Մենք երջանիկ ենք եւ լի ենք լավատեսությամբ։

«Ռեալը» գլոբալ ակումբ է, ամբողջ աշխարհում կան մադրիդիստներ։ Ֆուտբոլը գլոբալ է, մեր ակումբը եւս գլոբալ է։ Անկասկած, «Ռեալն» աշխարհում ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբն է»,- Պերեսի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Իսպանիայի սուպերգավաթում տարած հաղթանակներով ռեկորդակիրը «Բարսելոնան» է, որը 13 անգամ է նվաճել այս տիտղոսը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.