Օլիվեյրան հաղթական գոլով նշեց նորամուտը «Ռոմայում», Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (ֆոտո, վիդեո)

22:57   16 հունվարի, 2022

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ռոման» սեփական խաղադաշտում մրցեց «Կալյարիի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 33-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց հռոմեական թիմի նորեկ, 29-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրան։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ռոման» 35 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։ Նույնքան միավոր ունի 6-րդ տեղում գտնվող «Լացիոն»։ «Կալյարին» 18-րդն է՝ 16 միավոր։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ռոմա» - «Կալյարի»՝ 1։0 (տեսանյութ)

Սերժիու Օլիվեյրա, 33, 11մ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։