Էրլինգ Հոլանդ․ «Բորուսիան» ճնշում է գործադրում, որպեսզի որոշում ընդունեմ

18:19   16 հունվարի, 2022

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է իր ապագայի մասին՝ դժգոհելով գերմանական ակումբի ղեկավարությունից։

«Ակումբը ճնշում է գործադրում, որպեսզի ես որոշում ընդունեմ հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ, իսկ ես ցանկանում եմ պարզապես ֆուտբոլ խաղալ։ Սա, հավանաբար, նշանակում է, որ ես շուտով ստիպված կլինեմ ակտիվանալ։ Ես երբեք այս մասին չէի խոսել, քանի որ հարգում եմ ակումբը»,- Հոլանդի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Բորուսիան» չի ցանկանում վաճառել 21-ամյա ֆուտբոլիստին, սակայն այս մրցաշրջանի ավարտից հետո պարտավոր է 75 միլիոն եվրոյից սկսվող առաջարկի դեպքում բաց թողնել Հոլանդին։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հոլանդը մասնակցել է 13 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Transfermarkt-ը Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։