Կոուտինյոյի տպավորիչ նորամուտը փրկեց «Աստոն Վիլային» պարտությունից «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (տեսանյութ)

23:27   15 հունվարի, 2022

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Աստոն Վիլան» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ վերջնամասում խուսափեց պարտությունից։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, որն աչքի ընկավ 6-րդ եւ 67-րդ րոպեներին։

«Աստոն Վիլայում» տպավորիչ նորամուտ ունեցավ «Բարսելոնայից» տեղափոխված բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն։ Նա փոխարինման դուրս եկավ 68-րդ րոպեին եւ 77-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց անգլիացի կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմսիին, իսկ 82-րդ րոպեին գրավեց իսպանացի Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը՝ վերականգնելով հավասարությունը։ Կոուտինյոյին էլ գոլային փոխանցում կատարեց Ռեմսին։

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածքի պատճառով բաց թողեց այս խաղը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 32 միավորով 7-րդն է, «Աստոն Վիլան» ունի 23 միավոր եւ 13-րդն է։ Երկու թիմերն էլ անցկացրել են 20 հանդիպում։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։2 (տեսանյութ)

Ջեյքոբ Ռեմսի, 77, Ֆիլիպե Կոուտինյո, 82 - Բրունու Ֆերնանդեշ, 6, 67



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։