Ուեյն Ռունի. «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է պայքարի միայն առաջին տեղի համար

16:33   14 հունվարի, 2022

Անգլիական «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հայտարարությունը, թե գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը պետք է պայքարի առնվազն լավագույն եռյակում լինելու համար։

«Լավագույն եռյակը քիչ է։ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է պայքարի միայն տիտղոսի համար։ Այդպիսին են ֆանատների եւ ակումբի պահանջները։

Այո, հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» բարդ փուլում է, բայց պետք չէ մոլորության մեջ ընկնել։ Այդ ակումբը պետք է հաղթի առաջնությունում, նվաճի տիտղոսներ։ Այդպիսի ճնշում միշտ կա, երբ խաղում ես կամ աշխատում ես «Մանչեսթեր Յունայթեդում»։

Նրանք պետք է վերադառնան այդ մակարդակին։ Վստահ եմ՝ կկարողանան ընդունել ճիշտ որոշումներ, որոնք կվերադարձնեն նրանց առաջին տեղ»,- «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռունիի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Անգլիայի առաջնության 19 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 31 միավորով 7-րդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։