Էնդի Մարեյը 2 տարում առաջին անգամ դուրս եկավ ATP մրցաշարի եզրափակիչ

13:58   14 հունվարի, 2022

Աշխարհի նախկին առաջին ռակետ Էնդի Մարեյը դուրս է եկել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվող ATP շարքի մրցաշարի եզրափակիչ։

Բրիտանացի թենիսիստը երեք սեթում առավելության է հասել ամերիկացի Ռայլի Օփելկայի նկատմամբ՝ 6:7 (6:8), 6:4, 6:4։ Եզրափակիչում Էնդի Մարեյի մրցակիցը կլինի ռուսաստանցի Ասլան Կարացեւի եւ բրիտանացի Դենիել Էվանսի դիմակայության հաղթողի հետ։

Էնդի Մարեյը նախորդ անգամ ATP մրցաշարի եզրափակիչ էր հասել 2019թ. հոկտեմբերին։ Այն ժամանակ նա Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացված մրցաշարի եզրափակիչում 3:6, 6:4, 6:4 հաշվով պարտության էր մատնել շվեյցարացի Սթեն Վավրինկային։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։