AusOpen․ Էլինա Ավանեսյանը պարտվեց որակավորման եզրափակիչում

11:10   14 հունվարի, 2022

Ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ նվաճել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հիմնական փուլի ուղեգիր։

Որակավորման փուլի եզրափակիչում 19-ամյա հայ մարզուհին մրցեց համաշխարհային դասակարգման 120-րդ ռակետ, ուկրաինացի Լեսյա Ցուրենկոյի հետ։

WTA-ի դասակարգման աղյուսակի 214-րդ տեղը զբաղեցնող Էլինա Ավանեսյանը պարտություն կրեց 4։6, 0։6 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։