Մեսին կնոջ հետ լուսանկար է հրապարակել եւ շնորհակալություն հայտնել երկրպագուներին (ֆոտո)

09:33   14 հունվարի, 2022

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 34-ամյա հարձակվող Լիոնել Մեսին սոցիալական ցանցերում արած հրապարակումով դիմել է երկրպագուներին՝ պատմելով կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինման ընթացքի մասին։

«Բարի օր։ Դուք գիտեք, որ ես վարակվել էի կորոնավիրուսով։ Շնորհակալ եմ բոլոր հաղորդագրությունների համար, որոնք ստացել եմ։ Ցանկանում եմ ասել, որ առողջանալու համար իսկապես պահանջվեց ավելի շատ ժամանակ, քան ես մտածում էի։ Հիմա ես գրեթե ամբողջովին առողջ եմ եւ անհամբեր սպասում եմ խաղադաշտ վերադառնալուս։

Վերջին շրջանում իմ նպատակը եղել է 100 տոկոս պատրաստ լինելը։ Այս տարի մեզ սպասվում են հետաքրքիր փորձություններ։ Հույս ունեմ, որ շուտով կհանդիպենք»,- գրել է Մեսին Ինստագրամում։

Մեսին կորոնավիրուսով վարակվել էր սուրբծննդյան արձակուրդի ժամանակ։ Նա մեկնել էր Արգենտինա։ ՊՍԺ-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 15-ին՝ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում ընդունելով «Բրեստին»։

View this post on Instagram

A post shared by Leo Messi (@leomessi)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։