«Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնում Միլանովիչին փոխարինել է Ոսկանյանը

15:06   13 հունվարի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Ոսկանյանը։

«Ալաշկերտի» և սերբ մասնագետներ Միլան Միլանովիչի ու Վլադիմիր Պրոչիկևիչի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է, եւ Արամ Ոսկանյանը կրկին ստանձնել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նախորդ երկու տարիներին նա ղազախական «Ատիրաու» թիմի գլխավոր մարզիչն էր։

Ոսկանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Մանուկ Սարգսյանը և ֆիզպատրաստության մարզիչ Հայկ Ոսկանյանը։

46-ամյա մասնագետն «Ալաշկերտը» գլխավորել է նաև 2017-2019-ին, աշխատել է նաև «Միկա», «Ուրարտու» ակումբներում, եղել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչը։

Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» մարզումները կվերսկսի հունվարի 15-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։