01:33 13 հունվարի, 2022Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Բարսելոնայի» հետ։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած «Էլ Կլասիկոյում» 3։2 հաշվով առավելության հասավ Արքայական թիմը։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2։ Լրացուցիչ ժամանակում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին հաղթանակ եւ եզրափակիչի ուղեգիր բերեց ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի գոլը։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունվարի 13-ին կվիճարկեն Մադրիդի «Աթլետիկոն» ու Բիլբաոյի «Աթլետիկը»։
Իսպանիայի սուպերգավաթ, կիսաեզրափակիչ
«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 2։3 (հիմնական ժամանակ՝ 2։2) (տեսանյութ)
Լյուկ դե Յոնգ, 41, Անսու Ֆատի, 83 - Վինիսիուս Ժունիոր, 25, Քարիմ Բենզեմա, 72, Ֆեդերիկո Վալվերդե, 98
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.