18:53 12 հունվարի, 2022Իտալական «Ռոմայի» 23-ամյա կիսապաշտպան Գոնսալո Վիլյարը կհեռանա պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից, հաղորդում է twitter.com/dimarzio-ն։
Իսպանացի ֆուտբոլիստը կվերադառնա Իսպանիայի առաջնություն եւ վարձակալությամբ հանդես կգա «Խետաֆեում»։ Գոնսալո Վիլյարը 2020 թվականին իսպանական «Էլչեից» էր 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Ռոմա»՝ կնքելով 4,5 տարվա պայմանագիր։
Սպասվում է, որ առաջիկայում «Ռոմայից» «Խետաֆե» կտեղափոխվի նաեւ 24-ամյա իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ռեալին»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.