Հայաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները կմասնակցեն հավաքների եւ մրցաշարերի մինչեւ ԵԱ-ն

15:12   12 հունվարի, 2022

Հունվարի 24-29-ը Երեւանում անցկացվելիք բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կլինի ընտրական։ Մրցանակակիրները կնախապատրաստվեն մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Վերջնական կազմը կհրապարակվի նախատեսված միջոցառումներից հետո:

Ծաղկաձորում փետրվարի 7-20-ը, այնուհետև Երևանում փետրվարի 25-ից մարտի 9-ը կկազմակերպվեն ուսումնամարզական հավաքներ: Նախատեսված է նաև մասնակցություն 1-2 միջազգային մրցաշարի: Այդ մասին ՀԱՕԿ-ի լրատվականին հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները կմասնակցեն Խորվաթիայում մարտի 11-24-ը անցկացվելիք Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությանը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.