Իտալիայի հավաքականը ժամանեց Երեւան

22:13   10 հոկտեմբերի, 2012

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի մրցակից Իտալիայի հավաքականը ժամանեց «Զվարթնոց» օդանավակայան:

«Յուվենտուսի», «Միլանի», «Ինտերի», «Ռոմայի» մոտ 200 հայ երկրպագուները դիմավորեցին իտալացի ֆուտբոլիստներին: Նրանք հատուկ ջերմությամբ են ողջունել դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին: Թիմից մի փոքր ուշ, մի քանի ոստիկանների ուղեկցությամբ անցել է Մարիո Բալոտելին:

Իտալացիները կուղեւորվեն հյուրանոց, իսկ հոկտեմբերի 11-ին` գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի մամուլի ասուլիսից հետո, բաց մարզում կանցկացնեն «Հրազդան» ստադիոնում:

Հայաստան – Իտալիա խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.