01:37 10 հունվարի, 2022Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Լիոնին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։
«Լիոնի» գոլն արդեն 7-րդ րոպեին խփեց բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետան։ Փարիզյան թիմին պարտությունից փրկեց գերմանացի պաշտպան Տիլո Կերերի գոլը 76-րդ րոպեին։
Կորոնավիրուսից ապաքինված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին բացակայում էր ՊՍԺ-ի հայտացուցակից։
ՊՍԺ-ն 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից»։ «Լիոնը» 11-րդն է՝ 25 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 20-րդ տուր
«Լիոն» - ՊՍԺ՝ 1։1 (տեսանյութ)
Լուկաս Պակետա, 7 - Տիլո Կերեր, 76
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.