23:04 7 հունվարի, 20222021թ. սեպտեմբերին բրազիլացի Ժոաո Գիլերմե Կարվալյոն նորամուտը նշեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականում՝ մասնակցելով Մոլդովայի դեմ ընկերական 2 հանդիպումների:
ՀՖՖ կայքի հետ զրույցում Ժոաոն պատմել է իր մասին, խոսել ֆուտզալի Հայաստանի հավաքականում իր նպատակների և աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկության մասին:
«Ծնվել եմ Բրազիլիայի Լոնդրինա քաղաքում՝ 1997 թվականի մայիսի 2-ին։ Առաջին ակումբս «Կոլեժիո Լոնդինենսեն» էր, հետո խաղացել եմ բրազիլական «Կորինտիանսում» և «Ժարագուայում», իսկ այժմ խաղում եմ Ռուսաստանի առաջատար ակումբներից մեկի՝ «Գազպրոմ-Յուգրայի» կազմում։ Խաղում եմ աջ վինգերի դիրքում։
Հայաստանի հետ կապված՝ իմացել եմ միայն «Լեո» ակումբի մասին, որը մասնակցում էր ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը և որտեղ խաղում էին իմ բրազիլացի ընկերները։
Սկսեցի ավելի լավ ճանաչել Հայաստանի հավաքականը, երբ տեղափոխվեցի Եվրոպա։ Ունենք օրեցօր աճող թիմ, որը ցանկանում է անել ամեն ինչ՝ հասնելու մեծ հաջողությունների։
Մենք ցանկանում ենք հաղթահարել որակավորման փուլը։ Ես երազում եմ աշխարհի առաջնության մասնակցելու մասին: Այս պահից սկսած՝ անելու ենք առավելագույնը՝ մեր երազանքին հասնելու համար համար»,- պատմել է Ժոաո Գիլերմե Կարվալյոն։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի 2024թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի նախնական փուլին։
Վիճակահանությամբ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C խմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Բուլղարիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ։
Նախնական փուլի հանդիպումները տեղի կունենան 2022թ. ապրիլի 4-ից 13-ը Բուլղարիայում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.