NEWS.am Sport Review 2021. Գաբրիել Սարգսյան (ֆոտո, վիդեո)

09:02   7 հունվարի, 2022

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել մրցաշրջան-2021-ում լավագույն արդյունքները ցույց տված, բարձր նվաճումներ ունեցած հայ մարզիկների ամփոփիչ հարցազրույցների շարք՝ NEWS. am Sport Review 2021։

Նախագծի հաջորդ հերոսը գրոսմայստեր, շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանն է։

Լեւոն Արոնյանի հեռանալուց հետո Հայաստանի հավաքականի առաջին համարը ստանձնել է Գաբրիել Սարգսյանը։ Նոյեմբերի 12-22-ը Սլովենիայում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում Գաբրիել Սարգսյանը հանդես եկավ որպես թիմի ավագ։ Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց ուկրաինացիների հետ, պարտություն կրեց 1։3 հաշվով եւ 12 միավորով բաժանեց 5-8-րդ տեղերը Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Սերբիայի հետ։ Լրացուցիչ ցուցանիշով Հայաստանի թիմը գրավեց 7-րդ տեղը։

Մրցաշրջան-2021-ում Գաբրիել Սարգսյանը լավագույն արդյունքը ցույց տվեց Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված FIDE Chess.com Grand Swiss մրցաշարում (7 միավոր)։ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությում 36 երկրների 180 շախմատիստների մեջ Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն էր մրցաշարում և զիջում էր միայն անգլիացի Գեւեյն Ջոնսին (2684):

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.