«Լացիոն» ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից (տեսանյութ)

19:29   6 հունվարի, 2022

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Լացիոն» Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում ընդունեց «Էմպոլիին»։ Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը միայն ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից՝ 3։3։

«Էմպոլին» արդեն առաջին 8 րոպեում երկու գոլ խփեց։ Այնուհետեւ «Լացիոյից» հավասարությունը վերականգնեցին իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն ու սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։ «Էմպոլիի» երրորդ գոլը վերջնամասում խփեց իտալացի հարձակվող Ֆեդերիկո Դի Ֆրանչեսկոն։ Դրանից հետո Իմոբիլեն 86-րդ րոպեին չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ Իսկ դաշտի տերերի երրորդ գոլը խփեց Միլինկովիչ-Սավիչը՝ ձեւակերպելով դուբլ։

«Լացիոն» 32 միավորով 8-րդն է, «Էմպոլին» 9-րդն է՝ 28 միավոր։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Լացիո» - «Էմպոլի»՝ 3։3 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 14, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 66, 90+3 - Նեդիմ Բայրամի, 6, 11մ, Շիմոն Ժուրովսկի, 8, Ֆեդերիկո Դի Ֆրանչեսկո, 75

Չիրացրած 11մ՝ Չիրո Իմոբիլե, 86



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։