20:28 10 հոկտեմբերի, 2012Քչերն էին հավատում իմ հաջողությանը Շտիգլիցի դեմ մենամարտում, ասել է սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
«Քչերն էին հավատում իմ հաջողությանը Շտիգլիցի դեմ մենամարտում: Այժմ ես ցանկանում եմ ապացուցել, որ արժանի եմ մնալ գագաթին: Ես չեմ կարող կորցնել կերնտրոնացվածությունս Մեհդի Բուադլայի դեմ մենամարտում»,- Արթուր Աբրահամի խոսքը մեջբերում է բռնցքամարտիկի պաշտոնական կայքը:
«Իհարկե, Արթուրը ֆավորիտն է: Նա աշխարհի չեմպիոնն է: Սակայն նա պետք ինքնավստահ չլինի: Բուադլան պետք է չթերագնահատվի: Արթուրը պետք է շատ ուշադիր լինի»,- ասել է բռնցքամարտիկի մարզիչ Ուլի Վեգները:
Ավելացնենք, որ Արթուր Աբրահամ – Մեհդի Բուադլա մենամարտը կկայանա դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.