10:45 3 հունվարի, 2022Չինաստանում մուսուլման ույգուրների դեմ բռնաճնշումների պատճառով Իմամների գլոբալ խորհուրդը մուսուլմաններին արգելել է մասնակցել 2022թ․ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին, հաղորդում է կազմակերպության կայքը։ Հայտարարությանը միացել է նաեւ Ռուսաստանի մուֆտիների խորհրդի ղեկավար Ռավիլ Գայնուտդինը։
«Իմամների գլոբալ խորհուրդն առաջին եւ խոշորագույն վերպետական ոչ կառավարական կազմակերպությունն է մահմեդական աշխարհում։ Այն միավորում է իսլամի բոլոր ուղղությունների եւ մտքի դպրոցների առաջնորդներին։
Կազմակերպությունը աջակցում է բռնաճնշված ույգուր մուսուլմաններին։ Չինական կառավարությունը շարունակում է խախտել չինացի մուսուլմանների հիմնական իրավունքները։
Մենք արգելում ենք մուսուլմանների մասնակցությունը Պեկինի Խաղերին, որը ծառայում է բռնապետական ռեժիմին՝ ույգուրների ցեղասպանության եւ էթնիկ զտումների պատասխանատուին»,- նշվում է հայտարարությունում։
Պեկինի Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.