«Չելսի» - «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմերը

19:34   2 հունվարի, 2022

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում հունվարի 2-ին «Չելսին» Լոնդոնում կընդունի «Լիվերպուլին», որի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, խաղացողներ Ալիսոն Բեքերը, Ռոբերտո Ֆիրմինոն եւ Ժոել Մատիպը վարակվել են կորոնավիրուսով եւ բաց կթողնեն խաղը։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

«Չելսի»․ Էդուարդ Մենդի, Անտոնիո Ռյուդիգեր, Տիագո Սիլվա, Մարկոս Ալոնսո, Սեսար Ասպիլիկուետա, Տրեւո Չալոբա, Մատեո Կովաչիչ, Նգոլո Կանտե, Կայ Հավերց, Մեյսոն Մաունթ, Կրիստիան Պուլիշիչ։

«Լիվերպուլ»․ Կիվին Կելեհեր, Կոնստանտինոս Ցիմիկաս, Իբրաիմա Կոնատե, Վիրջիլ վան Դեյք, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Ջեյմս Միլներ, Ֆաբինյո, Ջորդան Հենդերսոն, Սադիո Մանե, Դիոգու Ժոտա, Մոհամեդ Սալահ։

«Չելսի» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

«Չելսին» 20 խաղում վաստակել է 42 միավոր եւ երկրորդն է։ «Լիվերպուլը» 19 խաղից հետո ունի 41 միավոր։

Առաջին շրջանում թիմերի հանդիպումը Լիվերպուլում ավարտվել է ոչ ոքի՝ 1։1։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։