«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը, Ռոնալդուի գոլն ու գոլային փոխանցումը (ֆոտո, վիդեո)

02:06   31 դեկտեմբերի, 2021

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Բարնլիին»։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

Արդեն 8-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը, որն օգտագործեց պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումը։ 27-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց հյուրերի անգլիացի պաշտպան Բեն Մին։ 35-րդ րոպեին Ռոնալդուն հաշիվը դարձրեց 3։0, սակայն 3 րոպե անց տարբերությունը կրճատեց «Բարնլիի» անգլիացի կիսապաշտպան Աարոն Լենոնը։

18 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 31 միավորով 6-րդն է, «Բարնլին» 16 խաղում վաստակել է 11 միավոր եւ 18-րդն է։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարնլի»՝ 3։1 (տեսանյութ)

Սքոթ Մաքթոմինայ, 8, Բեն Մի, 27, ինքնագոլ, Կրիշտիանու Ռոնալդու, 35 - Աարոն Լենոն, 38



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։