ԱԱ. Հայկ Մ. Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լեւոն Արոնյանն է

18:55   30 դեկտեմբերի, 2021

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ 65-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։

Հայկ Մ. Մարտիրոսյանն ու Մագնուս Կարլսենը վաստակել են 10-ական միավոր եւ բաժանում են 3-8-րդ տեղերը։

Միանձնյա առաջատարը Լեւոն Արոնյանն է՝ 11,5 միավոր։ Երկրորդ տեղում ընթացող ռուսաստանցի Դանիիլ Դուբովն ունի 10,5 միավոր։

Առաջնության ավարտին մնացել է 7 տուր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։