«Չելսին» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

01:23   30 դեկտեմբերի, 2021

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Բրայթոնին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

28-րդ րոպեին «Չելսիի» կազմում գոլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որին գոլային փոխանցում կատարեց անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։

Հյուրերին պարտությունից փրկեց անգլիացի հարձակվող Դենի Ուելբեքը, որը փոխարինման դուրս եկավ 80-րդ րոպեին եւ աչքի ընկավ ավելացված առաջին րոպեին։

«Չելսին» 42 միավորով երկրորդն է, «Բրայթոնը» (18 խաղ) 10-րդն է՝ 24 միավոր։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Չելսի» - «Բրայթոն»՝ 1։1 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 28 - Դենի Ուելբեք, 90+1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։