22:28 29 դեկտեմբերի, 2021Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակողական կիսապաշտպան Ֆաբիո Բլանկոն առաջիկա օրերին կտեղափոխվի «Բարսելոնա», հաղորդում է Sport.es-ը։ 17-ամյա իսպանացի ֆուտբոլիստն առայժմ հանդես կգա «Բարսելոնա Բ»-ում։
«Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալն» անցած ամռանն էին հետաքրքրված Բլանկոյի ծառայություններով, սակայն նա որոշեց իսպանական «Վալենսիայից» տեղափոխվել «Այնտրախտ» գլխավոր թիմում խաղաժամանակ ստանալու հույսով։ Գերմանիայում նա գլխավոր թիմում այդպես էլ չդարձավ հիմնական խաղացող։
Գերմանիայի մինչեւ 19 տարեկանների ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 8 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.