Կարլսեն. Հավասար միավորով բոլոր շախմատիստներն էլ պետք է ստանան թայ-բրեյքի իրավունք

15:57   29 դեկտեմբերի, 2021

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը դժգոհել է արագ շախմատի աշխարհի առաջնության մրցակարգից։

13 տուրից հետո ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան վաստակել էին 9,5-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո առաջին երկու տեղերը գրավել էին եւ թայ-բրեյքի իրավունք ստացել Աբդուսատորովն ու Նեպոմնյաշչին։ Կարլսենը գրավել էր երրորդ տեղը։

«Այս կանոնը հիմարություն է։ Հավասար միավորով բոլոր շախմատիստներն էլ պետք է ստանան թայ-բրեյքի իրավունք կամ ոչ ոք պետք է չստանա։ Շատ ցավալի է այսպես բաց թողնել թայ-բրեյքում խաղալու հնարավորությունը։

Թայ-բրեյքի բոլոր համակարգերն էլ ընդունելի են, եթե ակնհայտ վնաս չեն հասցնում արդարությանը։ Հույս ունեմ, որ շատերը համամիտ են ինձ հետ եւ տեսան, որ այս համակարգն անարդար է»,- Կարլսենի խոսքը մեջբերում է chess24-ը։

Թայ-բրեյքի երկու պարտիայում Աբդուսատորովը Նեպոմնյաշչիին հաղթել էր 1,5։0,5 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։