Ռաֆինյա Ալկանտարան ՊՍԺ-ից տեղափոխվեց «Ռեալ Սոսյեդադ»

08:48   28 դեկտեմբերի, 2021

Կիսապաշտպան Ռաֆինյա (Ռաֆայել) Ալկանտարան ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվեց իսպանական «Ռեալ Սոսյեդադ»։ 28-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը հանդես կգա վարձակալությամբ մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ռաֆինյան 2020թ․ հոկտեմբերին 1,5 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» էր տեղափոխվել ՊՍԺ, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Transfermarkt-ը Ռաֆինյայի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

Իսպանիայի առաջնության 18 խաղից հետո «Ռեալ Սոսյեդադը» 29 միավորով 6-րդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։