Մադրիդի «Ռեալը» մտադիր է գնել Արսեն Զախարյանին

09:02   26 դեկտեմբերի, 2021

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Արքայական ակումբի ներկայացուցիչներն արդեն նախնական աշխատանք են կատարել այդ ուղղությամբ, հաղորդում է championat.com-ը։

Սերբ գործակալ Սրջան Երեմիչն ու մադրիդյան թիմի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ներկայացուցիչ Վլադո Լեմիչը եղել են Մոսկվայում եւ այդ թեմայով զրուցել «Դինամոյի» մարզական տնօրեն, բոսնիացի Ժելկո Բուվաչի հետ։

«Ռեալը» ցանկանում է Զախարյանին ձեռք բերել հաջորդ ամռանը։ Տրանսֆերի գումարը կարող է կազմել 20-25 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա Զախարյանը 18 խաղում խփել է 4 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.