02:25 22 դեկտեմբերի, 2021Իսպանիայի առաջնության չորրորդ տուրից տեղափոխած խաղում «Սեւիլիան» տանը մրցեց «Բարսելոնայի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։
Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ Արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսը 32-րդ րոպեին առաջ մղեց իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմին։ Հյուրերը հավասարությունը վերականգնեցին 45-րդ րոպեին։ Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։
64-րդ րոպեին հեռացվեց «Սեւիլիայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն, որը գնդակը նետեց «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի դեմքին։
18 խաղից հետո «Սեւիլիան» 38 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ռեալից» հետ է 5 միավոր։ «Բարսելոնան» 7-րդն է՝ 28 միավոր։
Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր
«Սեւիլիա» - «Բարսելոնա»՝ 1։1 (տեսանյութ)
Ալեխանդրո Գոմես, 32 - Ռոնալդ Արաուխո, 45
Հեռացում՝ Ժյուլ Կունդե («Սեւիլիա»), 64
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.