«Վալենսիան» հաղթեց եւ առաջ անցավ «Բարսելոնայից» (ֆոտո, վիդեո)

01:50   21 դեկտեմբերի, 2021

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվեց «Լեւանտեին» եւ առավելության հասավ 4։3 հաշվով։

Հյուրերի կազմում երկուական գոլ խփեցին պորտուգալացի կիսապաշտպան Գոնսալո Գեդեշը եւ իսպանացի կիսապաշտպան Կառլոս Սոլերը։

7-րդ տեղ բարձրացած «Վալենսիան» 18 խաղում վաստակեց 28 միավոր եւ 1 միավոր առաջ անցավ 8-րդ տեղում ընթացող «Բարսելոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Լեւանտեն» վերջինն է՝ 8 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Լեւանտե» - «Վալենսիա»՝ 3։4 (տեսանյութ)

Խոսե Կամպանյա, 21, Ռոխեր Մարտի, 24, Էնիս Բարդի, 90+1 - Գոնսալու Գեդեշ, 44, 85, Կառլոս Սոլեր, 50, 11մ, 72

Չիրացրած 11մ՝ Խոսե Կամպանյա, 21



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։